Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է՝բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին որոշուման նախագծի հանրային բաց լսումներին և/կամ/քննարկումներին։
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2023թ.հոկտեմբերի 31-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2023թ. հոկտեմբերի 25-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Ահնիձոր, Շամուտ,Աթան , 2023թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին, 16-00-ին Լորուտ ,Մարց ,Քարինջ, 2023թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 14-00-ին,16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: