Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսված և շինարարական աշխատանքների ժամկետների առումով անհետաձգելի համարվող՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց և Շամուտ բնակավայրերի ջրագծի կառուցման աշխատանքների գնման համար կազմակերպել հրատապ բաց մրցույթ: |