Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70–րդ հոդվածներով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի գ) ենթակետը, 22-րդ և 23-րդ կետի դրույթները, Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 94-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2023 թվականի մայիսի 23-ի «Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով վաճառելու մասին» թիվ 5 արձանագրությունը, ըստ որի 2023 թվականի մայիսի 23-ին Թումանյանի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Դսեղ գյուղում գտնվող 06-035-0136-0148 կադաստրային ծածկագրի 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Համլետ Խաչատուրի Շաքարյանը՝
Որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Դսեղ գյուղում գտնվող 06-035-0136-0148 կադաստրային ծածկագրի 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, օտարել Համլետ Խաչատուրի Շաքարյանին՝ այսուհետ գնորդ:
2. Սահմանել, որ գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 770 000 (յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ վճարել Թումանյան համայնքի բյուջեի N 900265129222 հաշվին:
3. Թումանյան համայնքի ղեկավարի անունից գնորդի հետ 2-օրյա ժամկետում կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
4. Նախազգուշացնել գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
5.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: