Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >>ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀայաստանիՀանրապետության կառավարության 2010 թ. հունվարի 14-իN 16-Ն որոշումով,, հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 21-ին Թումանյան համայնքի,«Պախրա» բնապահպանական-սոցիալականհասարակականկազմակերպության և WWF Հայաստանի միջև կնքված «Մոտկոր»համայնքային բնապահպանական տարածքի վայրի կենդանիների ապրելկերպի 2024-2032թթ.կառավարման պլանի իրականացման միջոցառումների դրամաշնորհային համաձայնագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Թումանյան համայնքի Ահնիձոր,Դսեղ, Լոորուտ և Մարց գյուղերի վարչական սահմաններում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության ընդհանուր 3040,4667հա մակերեսով արոտավայրերը և այլ հողատեսքերը համաձայն վկայականների, վարձակալության իրավունքով 8 /ութ/ տարի ժամկետով տրամադրելու «Պախրա» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով: 2. Վարձակալության տարեկան վարձավճար սահմանել 1 հեկտարի համար 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավար Ս.Թումանյանին`սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: 4. Թույլատրել վերը նշված հողատարածքներում բնակիչների կողմից անասունների անխոչընդոտ արածեցումը 5.ՈՒժը կորցրած ճանաչել 2024թվականի դեկտեմբերի 20-ի N 127-Ա որոշումը: |