Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի << ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 58– Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
|