Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և հիմքընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 27/11/2024թ.<<Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-27112024-06-0195 որոշումը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 19-ի <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 266-Ա որոշման 3-րդ կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝
<<Վերականգնել և ճանաչել Ռազմիկ Տիգրանի Ղուլինյանի /ծնված՝ 25․07․1932թ/ և Ռաֆիկ Տիգրանի Ղուլինյանի / ծնված՝ 02.06.1935թ./ համատեղ բաժնային սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 06-035-0154-0024 ծածկագրում գտնվող 0.49617 հա մակերեսով խոտհարքի նկատմամբ>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: