Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված << ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 06-004-0020-0028 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 0,01795 հա մակերեսով հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորhված չէ և այն ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի N 719-Ն որոշմամբ փոխանցվածչէ համայնքին,առաջնորդվելով ՀՀ կառավարության 29/04/2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ: 3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝դիմել ՀՀ ԱԳԿ կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում, նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |