Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



19 մայիսի 2025 թ.

ԼՈՐՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-045-0172-0001 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՅՄԱՆՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով թիվ ԼԴ/0625/02/24 քաղաքացիական գործով դատարանի վճիռը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ն կողմից տրված հողամասի և շինության հատակագծերըև Կամո Սերյոժայի Կարապետյանի (մուտք՝12.05.2025թ. թիվ284) դիմումը՝
Որոշում եմ.

1. Թիվ ԼԴ/0625/02/24 քաղաքացիական գործով դատարանի վճռով սեփական ճանաչված 195.3 քմ մակերեսով անասնաշենքի զբաղեցրած՝ 0.06298 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել Կամո Սերյոժայի Կարապետյանի /ծնված՝ 18.12.1962թ./ սեփականությունը:

2. Հողամասի սեփականության իրավունքը գրանցել պայմանով՝ հետագա գործարք կատարելու դեպքում վճարելով տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

  3.06-045-0172-0001 ծածկագրից առանձնացված 0.06298 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գյուղ Լորուտ, 13 անասնաշենք>>։

  4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների    պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր    սերվիտուտ պահանջելու իրավունք:

  5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:    

  6Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner