Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 20-ի թիվ 120-Ա որոշումըև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 4/Ա-8 դրական եզրակացությունը՝
Որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0130-0090 ծածկագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,0384 հա 4-րդ կարգի խոտհարքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և 480800 (չորս հարյուր ութանասուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Հայկ Գերասիմի Քոչարյանին:
2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Թումանյանի համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռոման Թորոսյանին՝օրենքով սահմանված կարգով Հայկ Գերասիմի Քոչարյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: