Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետով և 37-րդ հոդվածի 3-րդ կետով`  Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան  համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներինուղղվածսեփականլիազորություններըևդրանցլուծմանիրականացմանկարգը՝ համաձայն հավելվածի:  2. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան  համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» N 6-Ա որոշումը ,Դսեղ համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ  համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» N 17-Ա որոշումը և Չկալով համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալով  համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» N 13-Ա որոշումը:  |