Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 438-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 6-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2020թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 49 -Ն որոշումը և Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի բնակիչ Մարատ Պետրոսյանի հայտը՝
որոշում եմ.
1.Թույլատրել Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի բնակիչ , <<Ձաղիզոր գազ>>ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Պետրոսյանին` 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու հեղուկ վառելիքի,սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք:
2.Հարկատուից գանձել համապատասխան տեղական տուրք :