Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով սույն թվականի հունիսի 21-ին Թումանյան համայնքի, «Պախրա» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության և WWF- Հայաստանի միջև կնքված «Մոտկոր» համայնքային բնապահպանական տարածքի վայրի կենդանիների ապրելկերպի 2024-2032թ.թ.կառավարման պլանի իրականացման միջոցառումների դրամաշնորհային համաձայնագիրը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը՝
Թումանյան համայնքին որոշում է 1. Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության ընդհանուր 2857,0 հա մակերեսով արոտը և յլ հողատեսքերը համաձայն հավելվածի, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 /յոթ/ տարի ժամկետով տրամադրել «Պախրա» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 1 հեկտարի համար 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ:
3. Համայնքապետարանիաշխատակազմիքարտուղարին` սույնորոշումիցբխողգործառույթներնիրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |