Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով , ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով Լոռի-3 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը,Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 24.09.2024թ. թիվ 87-Ա որոշումը,ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-16 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. հոկտեմբերի 16-ի թիվ 823-Ա որոշումը,Արեն Արտաշի Հախվերդյանի /մուտք 23.06.2025թ. թիվ 421/ դիմումը՝
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 06-035-0048-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01 հա մակերեսով հողամասի գործառնական փոփոխել այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-3 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: