Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայքնի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող 06-045-0183-0009 ծածկագրի էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 0,02 հա կապի գործառնական նշանակության հողատեսքը աճուրդ-վաճառքով օտարելու համար: 2.Հողամասի մեկնարկային գինը սահմանել 38400 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 960 դրամ, նախավճարի չափը սահմանել 960 դրամ: |