Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 7,8,9 և 10-րդ հոդվածներով և <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում 2017 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|