Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 266-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 266-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀՕ -117-Ն օրենքով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, , ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով,որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային  բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22 ապրիլի 1991թ. N 6 որոշման արձանագրության քաղվածքները, <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ անշարժ գույքի գործակալության կողմից  տրված հողամասերի  հատակագծերը, ժառանգության իրավունքի վկայագրերը՝ գործ  N 251 (սեղանամատյան՝ 3737,3738) և քաղաքացի  Ռազմիկ Տիգրանի Ղուլինյանի /մուտք՝ 19․09.2023թ. թիվ 537/ դիմումը՝

Որոշում եմ.

1․Վերականգնել և ճանաչել Ռազմիկ Տիգրանի Ղուլինյանի  /ծնված՝ 25․07․1932թ/ և Ռաֆիկ Տիգրանի Ղուլինյանի / ծնված՝ 02.06.1935թ./ համատեղ բաժնային սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 06-035-0108-0088  ծածկագրում  գտնվող 0.17669  հա մակերեսով վարելահողի նկատմամբ
2․ Վերականգնել և ճանաչել Ռազմիկ Տիգրանի Ղուլինյանի  /ծնված՝ 25․07․1932թ/ և Ռաֆիկ Տիգրանի Ղուլինյանի / ծնված՝ 02.06.1935թ./ համատեղ բաժնային սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 06-035-0126-0055  ծածկագրում  գտնվող 0.29042  հա մակերեսով վարելահողի նկատմամբ

3.  Վերականգնել և ճանաչել Ռազմիկ Տիգրանի Ղուլինյանի  /ծնված՝ 25․07․1932թ/ և Ռաֆիկ Տիգրանի Ղուլինյանի / ծնված՝ 02.06.1935թ./ համատեղ բաժնային սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 06-035-0154-0024  ծածկագրում  գտնվող 0.49617  հա մակերեսով վարելահողի նկատմամբ

4. Հողամասերի սահմանները որոշվումեն համայնքի ղեկավարի կողմից  հաստատված հատակագծերով:
5. Հողամասերը չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի  ցանկում:

6. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 50

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner