Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 25122024-06-0058 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Մարց գյուղի կադաստրային քարտեզի 06-071-0101-0052 ծածկագրի 0.16148 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2.Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը`5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,նախավճարի չափը մեկնարկային վճարի 5%,քայլի չափը`մեկնարկային վճարի 5%-ի չափով: 3.Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |