Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով,հաշվի առնելով, որ Անաստաս Ալբերտի Թաթոյանի, Կարեն, Թաթուլ և Ալինա Անաստասի Թաթոյանների կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը, բնակելի տան բ/պ, բնակելի տան նկուղը, բնակելի տան նկուղի բ/պ, անասնաշենքը և անասնաշենքի բ/պ չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունքը, համապատասխան որակավորում ունեցող <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված շինությունների հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, կադաստրային քարտեզում բնակելի տան արտացոլված լինելու հանգամանքը,չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2023W8JHT8 տրված՝ 16.02.2023թ.,հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ գործ 76 /սեղանամատյան՝ 1141/, սեփականության իրավունքի N 13012023-06-0052 վկայականը և քաղաքացի Անաստաս Ալբերտի Թաթոյանի /մուտք 04.04.2023թ. թիվ 172/ դիմումը
Որոշում եմ՝
1. Հաշվի առնելով չափագրման տվյալների մուտքագրման 2023W8JHT8 ծածկագիրը՝ օրինականացնել և ճանաչել Անաստաս Ալբերտի Թաթոյանի, Ալինա Անաստասի Թաթոյանի, Կարեն Անաստասի Թաթոյանի և Թաթուլ Անաստասի Թաթոյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը իրենց պատկանող 06-012-0002-0045 կադաստրային ծածկագրով 0,10833 հա մակերեսով հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը՝ 1960թ.ինքնակամ կառուցված 192,0 քմ մակերեսով բնակելի տան, 45,2 քմ մակերեսով բնակելի տան բ/պ , 59,0 քմ մակերեսով բնակելի տան նկուղի, 6,6 քմ մակերեսով բնակելի տան նկուղի բ/պ, 32,8քմ մակերեսով անասնաշենքի և 10,0 քմ մակերեսով անասնաշենքի բ/պ նկատմամբ:
2.Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։