Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի <<Թումանյան համայնքի 2018թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 54 -Ն որոշումը,հիմք ընդունելով Ահնիձոր բնակավայրի վարչական ղեկավարի զեկուցագիրը,Ահնիձոր գյուղի բնակիչ Արսեն Սամվելի Թաթոյանին հրդեհի պատճառով հասցված վնասը հնարավորին չափով վերականգնելու համար դրամական օգնություն տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը և Թումանյան համայնքի Ահնիձոր գյուղի բնակիչ Արսեն Սամվելի Թաթոյանի դիմումը ` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյանի համայնքապետարանի սոցիալական օգնություն խմբի այլ նպաստներ բյուջեից /հոդված 4729 / Թումանյան համայնքի Ահնիձոր գյուղի սոցիալապես անապահով բնակիչ Արսեն Սամվելի Թաթոյանի տրամադրել դրամական օգնություն՝ 300000 ՀՀ դրամ(երեք հարյու հազար): 2.Թումանյանի համայնքապետարանի գանձապահին՝ լիազորել Արդշինինվեստ բանկ Ալավերդու մասնաճյուղից ստանալու հատկացված դրամական օգնությունը: |