Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Ահնիձոր գյուղի բնակիչ Անաստաս Ալբերտի Թաթոյանի դիմումը,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ժառանգության գործ N 76,տրված 04.04.2023 թ.,<<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ–ի կողմից կազմված հատակագծերը և համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1.Անաստաս Ալբերտի Թաթոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի, Ահնիձոր (ծած.06-012-0002-0045) բնակելի տանը, մակերեսի չափը՝ 345,6քմ և բնակելի կառուցապատման հողամասին, մակերեսի չափը՝ 0,10833 հա տրամադրել նոր փոստային << ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Ահնիձոր,5-րդ փողոց, 11 բնակելի տուն>> հասցե:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: