Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 մարտի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2025թ. փետրվարի 14-ի N 7-Ա, N 8-Ա, N 9-Ա, N 10-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումը՝ 

Որոշում եմ.

1. 2025 թվականի ապրիլի 15-ին ժամը 1100 -ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան քաղաքի, Դսեղ և Մարց բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 4 լոտով:                                 
Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 6-րդ փողոց, թիվ 31 հողամաս հասցեում գտնվող կադաստրային քարտեզի  06-004-0020-0038 ծածկագրում գտնվող 0,00216 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 101000 (հարյուր մեկ հազար) ՀՀ դրամ:                                                                                                      Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0050-0006 ծածկագրում գտնվող 0,01729 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ վաճառք: Մեկնարկային գին սահմանել 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:                                                                                
Լոտ 3. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ. Դսեղ, 12-րդ փողոց, 3/4 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-035-0106-0016 ծածկագրում գտնվող 0,64367 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 7140000  (յոթ միլիոն հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:                                                                                  
Լոտ 4. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարց գյուղի կադաստրային քարտեզի 06-071-0101-0052 ծածկագրի 0,16148 հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:Մեկնարկային 
գինը սահմանել տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                 2. Հողամասերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%– ի չափով, իսկ մրցույթի վարձակալության նախավճարի չափը սահմանել մենարկային գնի 5%–ի չափով, աճուրդի և մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Հողամասերի որակական հատկանիշները՝ հարթ և թեք ռելիեֆ: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են  նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50% -ի չափով, իսկ մրցույթի մասնակիցները՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5% -ի չափով:  Եթե մասնակիցն աճուրդի կամ մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում և մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:                                                                                                                                                                3. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:  4. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի և այլ հիմնական միջոցների աճուրդային և մրցույթային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել  նախատեսվող աճուրդի և մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում, հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am  պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner