Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանի /մուտք՝ 24 օգոստոսի 2020թ. թիվ 689/ զեկուցագիրը՝
որոշում եմ.
1.Բավարարել Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանի զեկուցագիրը՝ Թումանյան համայնքի Աթան բնակավայրի ոռոգման ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկը և տալ շինարարության թույլտվություն:
2.Շինարարական աշխատանքները սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շինարարության թույլտվության առկայության դեպքում: