«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգը՝համաձայն հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 23 -ի «Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 2 -Ն որոշումը 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |