Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. ՀաստատելՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 7-ի << ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 37– Ա որոշումը: 3. Առաջարկել Թումանյան համայնքի ղեկավարին՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: 4.Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմիցՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |