Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 85-Ն որոշման պահանջով և <<Մարինե Սարգսյան>> ԱՁ-ի տնօրեն Մարինե Սարգսյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<Մարինե Սարգսյան>> ԱՁ-ի տնօրեն Մարինե Սարգսյանին տալ 01.01.2025թ.-31.01.2025թ.ժամանակահատվածում, Թումանյան համայնքի, գ.Մարց, 8-րդ փ., տ.2 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Մարինե Սարգսյան>> ԱՁ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: