Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Լոռու մարզպետի 2025թ. ապրիլի 10-ի N 01/105.3.2/03255-2025 գրությունը`

Որոշում եմ.

1.2025 թվականի մայիսի 3-ին Թումանյան համայնքում կազմակերպել համապետական շաբաթօրյակ:

2.Հանձնարարել համայնքի կազմի մեջ գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին,ՀՈԱԿ-ների տնօրեններին  և  բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին`անկախ սեփականության ձևից.

1/համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի ու տարածքների սխեմաների համաձայն կատարել համայնքի բնակավայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ` ձմռան ամիսների ընթացքում կուտակված աղբից մաքրել շրջակա միջավայրը, 

2/առանձնակի հսկողություն սահմանել զբոսաշրջային և պատմամշակութային տարածքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ,

3/բնակավայրերի հասարակական վայրերում,հիմնարկ-ձեռնարկներում և ավտոճանապարհների հարակից տարածքներում կատարել ծառատունկ,ինչպես նաև պահպանել կանաչ տարածքները,

4/ ապահովել համայնքի  բնակավայրերում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի,այդ թվում մասնագիտացված բեռնատար մեքենայի ներգրավվածությունը նշված  աշխատանքներում:

2.Այդ աշխատանքներին ներգրավել նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին, դպրոցի աշակերտներին, մանկավարժներին և համայնքի բնակչությանը:

3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել <<Թումանյան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՀՈԱԿ-ի տնօրենի և վարչական ղեկավարների վրա:

4.ՈՒժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 07-ի <<Թումանյան համայնքում համապետական շաբաթօրյակ կազմակերպելու մասին>> թիվ 123-Ա որոշումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌՈՒԶԱՆՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner