Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Դսեղ բնակավայրի վարչական ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի ջրագծի վերանորոգումից գոյացած, 1980- ական թվականներին կառուցված, 316 գծամետր երկարության, 160 մմ տրամագծով հնամաշ պլաստմասե և 200 գծամետր երկաթյա , 160 մմ տրամագծով խողովակաշարերը Թումանյանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու համար:
2. Դսեղ բնակավայրի ջրագծի վերանորոգումից գոյացած 316 գծամետր երկարության հնամաշ պլաստմասե և 200 գծամետր երկաթյա խողովակաշարերը տրամադրելԴսեղ բնակավայրի 4-րդ փողոցում ջրահեռացման համակարգ (կոյուղագիծ) կառուցելու համար: |