Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 16 -րդ հոդվածի 20-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանները և անհատական բնակելի տները բնակիչներին օտարելու համար: 2.Սահմանել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների և անհատական բնակելի տների օտարման գների չափը. 1)Բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ արժեքը `1000 դրամ 2)Անհատական բնակելի քարե տների մեկ քմ արժեքը ` 3000 դրամ 3)Անհատական բնակելի փայտե տների մեկ քմ արժեքը ` 500դրամ 3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2015թ. նոյեմբերի 25-ի <<ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>թիվ 43-Ն որոշումը: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |