Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով,հիմք ընդունելով սեփականության իրավունքի 08012021-06-0033 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0175-0012 ծածկագրի 0.18278 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը`7000 դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 5000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի5%-ի չափով: 3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |