Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետությանհողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետությանկառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 09․10.2023թ.թիվ 86 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղում քաղաքացի Տիգրան Սեյրանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 06-071-0110-0076 կադաստրային ծածկագրով 0,565 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Առաջարկել Տիգրան Սեյրանի Դավթյանին համայնքային բյուջե վճարել սույնորոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 931 120 (ինը հարյուր երեսունմեկ հազար հարյուր քսան) ՀՀ դրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային
հաշվեկշռում։