Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետով,33,34,37-րդ հոդվածներով՝ Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի <<ՀՀ Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական,հայեցողական,համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 52 -Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |