Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջի,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1․Համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնքի Շամուտ գյուղի 06-085-0159-0001 ծածկագրում գտնվող անշարժ գույքը՝ 0,3443 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասընվիրաբերությանկարգով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։
2․Համայնքի ղեկավարին` սահմանված կարգով կնքել նվիրաբերությանպայմանագիր։ 3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 22.03.2024թ. թիվ 29-Ա որոշումը: |