Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետով և 37-րդ հոդվածի 3-րդ կետով` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» N 19-Ա որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից ՝բացառությամբ սույն որոշման կարգի 16-րդ և 17-րդ կետերի,որոնք տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ |