Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15052023-06-0064 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Լորուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-045-0032-0035 ծածկագրի 0.60443 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 10000 դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 5000 դրամ, քայլի չափ`մեկնարկային վճարի 5%-ի չափով: 3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |