Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ՀՀ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 3-րդ և 437-րդ հոդվածներով և հիմք ընդունելով բնակարանատերերի հետ կնքված թվով 1-158 երկկողմ պայմանագրերը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները վարձակալության հանձնելու համար : 2.Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի մեկ ամսվա վճարի չափը հաստատել `10 դրամ: 3.Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի սպասարկման վճարի չափը մեկ ամսվա համար հաստատել ` 6 դրամ: 4.Թումանյան համայնքի սեփականություն չհանդիսացող բազմաբնակարան շենքի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի վճարի չափը մեկ ամսվա համար հաստատել` 6 դրամ: 5.Ուժը կորցրած ճանաչել Թումանյանի քաղաքային համայնքի ավագանու 2015թ. նոյեմբերի 25-ի <<Թումանյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների սպասարկման և աղբահանության վարձ սահմանելու մասին >> թիվ 44-Ն որոշումը : 6..Սույն որոշում նուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: |