Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով,հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 12032024-06-0055վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Թումանյան hամայնքի սեփականություն հանդիսացող Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0174-0005 ծածկագրի 0.55248 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 12 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային վճարի 50%, քայլի չափը` մեկնարկային վճարի 5%-ի չափով: 3. Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է 25 (քսանհինգ) տարի ժամանակով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |