Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան,1-ին փողոց,1-ին նրբանցք,թիվ 32 հողամաս հասցեում գտնվող 06-004-0016-0058 ծածկագրի բնակավայրերի նշանակության 0.05184հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքը աճուրդ- վաճառքով օտարելու մասին: 2.Հողամասի մեկնարկային գինը սահմանել՝ 49767 ՀՀ դրամ,քայլի չափը սահմանել՝ 2489 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 2489 ՀՀ դրամ: |