Ծրագիր N 1
|
Անվանում | Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի, Մարց և Լորուտ բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնում և Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության կառուցում: Սուբվենցիոն ծրագիր |
Նպատակ | Թումանյան համայնքի Քարինջ, Շամուտ, Ահնիձոր և Աթան, բնակավայրերում Խորհրդային տարիներից ի վեր փողոցային լուսավորման համակարգերը չեն գործել, որոնք այժմ էլ՝ որպես համակարգ, գոյություն չունեն: Գյուղական բնակավայրերում առաջնահերթ խնդիրներից է փողոցային լուսավորման համակարգերի վերականգնումը, հատկապես երեկոյան ժամերին գյուղատնտեսական անասնապահական աշխատանքներ իրականացնող բնակչության համար: Թումանյան քաղաքում 2015թ-ին իրականացվել է փողոցային լուսավորության համակարգերի վերականգնում, սակայն այն կարիք ունի ընդլայնման, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող համակարգերը փոխարինելու նոր LED համակարգերով՝ բարձր էներգախնայողություն ապահովելու համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Թումանյան քաղաքի, Մարց և Լորուտ բակավայրի լուսավորության ընդլայնում և Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայարերի փողոցային լուսավորման համակարգերի կառուցում: Նախատեսվում է տեղադրել ք.Թումանյան - 12, Քարինջ – 10, Մարց – 12, Լորուտ – 14, Շամուտ – 23, Աթան – 11, Ահնիձոր - 13 ընդհանուր թվով՝ 95 հատ 7մ բարձրությամբ՝ Ф 108 x4 մմ տրամագծով երկաթյա հենասյուներ՝ LED լուսավորման համակարգերով: |
Ժամանակահատված | 15/05/2019 - 25/12/2019 |
ԿարգավիՃակ | Հսկողությունից հանված է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
Ծրագրի ղեկավար | ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ |
Բովանդակություն | |
Առնչվող փաստաթղթեր |
|
Հաշվետվություն(ներ) | |
|