24.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան
|
|
01.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ և համայնքի հարգելի բնակիչներ,Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:Սեպտեմբերի 1-ը հանդիսանում է ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբ, այլև այն խորհրդանշում է կրթության, ջանասիրության ու առաջընթացի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում։ Այս օրը հույզերով լի սպասված պահ է առաջին դասարան գնացող երեխաների, ավարտական դասարանների աշակերտների, ուսուցիչների և, իհարկե, յուրաքանչյուր ընտանիքի համար։Սիրելի՛ աշակերտներ,Ձեզ մաղթում եմ հետաքրքիր ու բովանդակալից ուսումնառություն, բարձր առաջադիմություն և ձգտում դեպի նոր գիտելիքներ։ Ձեր այսօրվա սերմանած ջանքերը վաղվա հաջողությունների գրավականն են։Հարգելի՛ ուսուցիչներ,Շնորհակալություն ...
Մանրամասն |
|
01.09.25
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Սեպտեմբերի 1-ը Թումանյան համայնքում…  Այսօր ամբողջ Հանրապետության կրթօջախներում հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Թումանյան համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին համայնքի կրթօջախներ՝ համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցելու մեր սիրելի աշակերտներին ու մանկավարժներին։ Այս տարի Թումանյան համայնքում առաջին դասարանցիները 54 են:
|
|
29.08.25
ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի անմիջական հանձնարարականով՝ Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմը, սոցիալական աշխատողը, շարունակում է հետևողական աշխատանք իրականացնել ինչպես համայնքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների փաստաթղթավորման ուղղությամբ։ Օրեր առաջ ԼՂ-ից բռնի տեղահանված 47-ամյա անձը, ով մինչ այժմ չուներ որևէ իրավական փաստաթուղթ՝ բացի ծննդյան վկայականից, արդեն ստացել է անձը հաստատող փաստաթուղթ և կարող է լիարժեք օգտվել ՀՀ սոցիալական և իրավական ծառայություններից։  Թումանյանի համայնքապետարանը պատրաստ է աջակցել իր բոլոր բնակիչներին՝ փաստաթղթերի հետ կապված հարցերում և այլ սոցիալական ու իրավական խնդիրների լուծման գործում։
|
|
25.08.25
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հարգելի բնակիչներ, հիշեցնում ենք, որ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`վառել խարույկներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ, ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ...
Մանրամասն |
|
22.08.25
ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտկարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» թիվ 1052-Ա որոշման 7.3.1 կետի ս/թ օգոստոսի 21-ին և օգոստոսի 22-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան և Դսեղ բնակավայրերում անց կացվեց « ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժությանը ...
Մանրամասն |
|
15.08.25
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԲԵՐՔԸ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
|
Եգիպտացորենի բերքը հասունացման փուլում է Գարնանը մեկնարկած Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipalityի, Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամի և Mensenkinderen հիմնադրամի համատեղ ու ֆինանսավորված ծրագիրը մոտենում է իր կարևոր փուլերից մեկին․ եգիպտացորենի դաշտերը արդեն անցել են աճի հիմնական փուլերը և այժմ գտնվում են բերքի հասունացման շրջանում։ Ոսկեգույն երանգ ստացող ցողուններն ու ծանրացած կոթողները վկայում են կատարված աշխատանքի և հողի պտղաբերության մասին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն գյուղատնտեսական աջակցություն է, այլև համայնքի զարգացման և բնակիչների եկամուտների ավելացման հնարավորություն։ Շուտով կմեկնարկի բերքահավաքը, իսկ մինչ այդ շարունակվում են դաշտերի դիտարկումն ...
Մանրամասն |
|
15.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Թումանյան համայնքի 1-ին և 2-րդ կուրսի երևանաբնակ ուսանողներ,  Բացեք նոր հնարավորությունների դուռ՝ բուհի հետ զուգահեռ՝  Ստացեք ոչ ֆորմալ կրթություն  Փոխանակվեք փորձերով  Մասնակցեք սեմինարների  Այցելեք տարբեր կազմակերպություններ  Արշավեք և բացահայտեք Հայաստանը  Իրականացրեք համայնքային ակտիվացման ծրագրեր  Ստացեք որակյալ կապեր  Նպաստեք ձեր համայնքի զարգացմանը  Բնակվեք հարմարավետ և տեխնիկապես հագեցած տարածքներում  Միացե՛ք ՄԵԾ Ընտանիքին, լինե՛ք ակտիվ և մասնակցե՛ք փոփոխություններին:
|
|
12.08.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 13-ին, ժամը 10։00-17։00 ընկած ժամանակահատվածում #Թումանյան քաղաքում, ինչպես նաև #Մարց, #Ահնիձոր և #Քարինջ բնակավայրերում կիրականացվեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։ Այս ընթացքում շչակների միջոցով կհնչեն #ընդհատվող_ձայնային_ազդանշաններ, որոնք կշարունակվեն 2-3 րոպե տևողությամբ։ Փորձարկման նպատակն է ապահովել շչակների և ազդանշանային համակարգի կարգին ու պատրաստ լինել արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և արդյունավետ տեղեկացման համար։  Խնդրում ենք այս ձայնային ազդանշաններին խուճապի չմատնվել և նկատի ունենալ, որ սա փորձարկում է։ Բացի այդ, խնդրում ենք զգուշություն պահպանել և անհրաժեշտության դեպքում հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
|
|
07.08.25
📣 ԱՄԱՌԱՅԻՆ ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
|
 Դսեղի ՏՈՒԿ կենտրոնում արդեն մեկնարկել է «Դիմակայուն Թումանյան. Դիմակայունության ձևավորումը համայնքի ինտեգրման և փախստականներին աջակցության միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպվող ամառային վրանային ճամբարը։ Ճամբարին մասնակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Թումանյան համայնքի երեխաները՝ 10-13 տարեկան։ Այստեղ նրանք՝  Սովորում են համատեղ խաղալ, ճանաչել միմյանց ու ընկերանալ  Զարգացնում են դիմակայունություն և թիմային համագործակցություն  Մասնակցում են վարպետաց դասերի, խաղերի, արշավների և հոգեբանական աջակցություն ստանմում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |