24.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան
|
|
15.08.25
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԲԵՐՔԸ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
|
Եգիպտացորենի բերքը հասունացման փուլում է Գարնանը մեկնարկած Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipalityի, Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամի և Mensenkinderen հիմնադրամի համատեղ ու ֆինանսավորված ծրագիրը մոտենում է իր կարևոր փուլերից մեկին․ եգիպտացորենի դաշտերը արդեն անցել են աճի հիմնական փուլերը և այժմ գտնվում են բերքի հասունացման շրջանում։ Ոսկեգույն երանգ ստացող ցողուններն ու ծանրացած կոթողները վկայում են կատարված աշխատանքի և հողի պտղաբերության մասին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն գյուղատնտեսական աջակցություն է, այլև համայնքի զարգացման և բնակիչների եկամուտների ավելացման հնարավորություն։ Շուտով կմեկնարկի բերքահավաքը, իսկ մինչ այդ շարունակվում են դաշտերի դիտարկումն ...
Մանրամասն |
|
12.08.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 13-ին, ժամը 10։00-17։00 ընկած ժամանակահատվածում #Թումանյան քաղաքում, ինչպես նաև #Մարց, #Ահնիձոր և #Քարինջ բնակավայրերում կիրականացվեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։ Այս ընթացքում շչակների միջոցով կհնչեն #ընդհատվող_ձայնային_ազդանշաններ, որոնք կշարունակվեն 2-3 րոպե տևողությամբ։ Փորձարկման նպատակն է ապահովել շչակների և ազդանշանային համակարգի կարգին ու պատրաստ լինել արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և արդյունավետ տեղեկացման համար։  Խնդրում ենք այս ձայնային ազդանշաններին խուճապի չմատնվել և նկատի ունենալ, որ սա փորձարկում է։ Բացի այդ, խնդրում ենք զգուշություն պահպանել և անհրաժեշտության դեպքում հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
|
|
07.08.25
📣 ԱՄԱՌԱՅԻՆ ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
|
 Դսեղի ՏՈՒԿ կենտրոնում արդեն մեկնարկել է «Դիմակայուն Թումանյան. Դիմակայունության ձևավորումը համայնքի ինտեգրման և փախստականներին աջակցության միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպվող ամառային վրանային ճամբարը։ Ճամբարին մասնակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Թումանյան համայնքի երեխաները՝ 10-13 տարեկան։ Այստեղ նրանք՝  Սովորում են համատեղ խաղալ, ճանաչել միմյանց ու ընկերանալ  Զարգացնում են դիմակայունություն և թիմային համագործակցություն  Մասնակցում են վարպետաց դասերի, խաղերի, արշավների և հոգեբանական աջակցություն ստանմում:
|
|
05.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ,«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով,օգոստոսի 6-ին, ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը, ժամը 21:00-ն կդադարեցվի գազամատակարարումը հետևյալ բնակավայրերում՝ Թումանյան քաղաք Լորուտ Մարց Դսեղ Քարինջ ՉկալովԴադարեցումը կազդի նաև հետևյալ գազասպառողների վրա՝ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիր ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն «Սարգիս» և «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ներ Եւ նշված բնակավայրերում գործող այլ հանրային և տնտեսական նշանակության կազմակերպություններ։Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարությունների ...
Մանրամասն |
|
02.08.25
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ էին առաջացրել Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասում։ Անձրևաջրերի հոսքը վնասել էր թաղամասի ճանապարհները, և փողոցները դարձել էին գրեթե անանցանելի։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով անմիջապես իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։  Ճանապարհը մաքրվել է  Կատարվել են հողով հարթեցման աշխատանքներ՝ անցանելիությունը վերականգնելու նպատակով:  Համայնքապետարանը շարունակում է հետևել տեղում իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից արձագանքել՝ մարդկանց անվտանգությունն ու հարմարավետությունը վերականգնելու նպատակով։
|
|
01.08.25
ԲԱԿԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի հանձնարարությամբ Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասում կազմակերպվել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Մաքրվել են թաղամասի շենքերի բակերը։ Իրականացված աշխատանքներին միացել է նաև Թումանյան քաղաքում գործող Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամի ամառային ճամբարի կամավորական թիմը։ Երիտասարդ կամավորները մեծ պատասխանատվությամբ մասնակցել են մաքրման աշխատանքներին՝ հատկապես 15-րդ փողոցում և հարակից բակում գտնվող եղևնու տարածքում։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցել են համայնքի բարեկարգման այս նախաձեռնությանը՝ սեփական ներդրումն ունենալով մեր քաղաքի մաքուր և խնամված միջավայրի ձևավորման գործում։
|
|
30.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Ամառային Վրանային Ճամբար Թումանյանում «Դիմակայուն Թումանյան. Դիմակայունության ձևավորումը համայնքի ինտեգրման և փախստականներին աջակցության միջոցով» ծրագրի շրջանակներումՍիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է ամառային վրանային ճամբարը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և Թումանյան համայնքի տեղացի երեխաների համար։Ճամբարը նպատակ ունի՝ Նպաստել երեխաների միջհասարակական շփմանը և ինտեգրմանը Զարգացնել դիմակայունություն և թիմային համագործակցություն Ստեղծել անվտանգ, ընկերական և զարգացնող միջավայրՃամբարի ընթացքում սպասվում են․ Ստեղծագործական և ուսուցողական վարպետաց դասեր Խաղեր, արշավներ և բնության հետ ակտիվ շփում Թիմային նախագծեր և սոցիալական արժեքների ձևավորում ...
Մանրամասն |
|
24.07.25
📣Նոր մարզագույք և հագուստ Թումանյան քաղաքի պատանեկան ֆուտբոլի թիմին ⚽️
|
Բարերար Հարություն Մ․-ի շնորհիվ Թումանյան քաղաքի ֆուտբոլի մանկապատանեկան թիմը ստացել է նոր մարզահագուստ և սպորտային պարագաներ։ Այս աջակցությունն ուղղված է համայնքում առողջ ապրելակերպի խրախուսմանը, մարզական կյանքի զարգացմանը և երեխաների ակտիվ մասնակցությանն ու ոգեշնչմանը։ Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում բարերարին՝ մեր համայնքի երեխաների նկատմամբ ցուցաբերած հոգածության և նվիրման համար։  Թող այս նվիրատվությունը դառնա ոչ միայն ֆուտբոլային հաջողությունների սկիզբ, այլև նոր խթան՝ համայնքում սպորտի և թիմային ոգու զարգացման համար։
|
|
23.07.25
🌱ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ🌱
|
Զբաղվու՞մ եք գյուղատնտեսությամբ ու ցանկանու՞մ եք ձեր գործունեությունը զարգացնել և դարձնել ավելի եկամտաբեր։ Հայկական Կարիտասն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ձեր կողքին են փոփոխությունների այս ճանապարհին։Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ընձեռում է նոր հնարավորություն՝ գյուղատնտեսական ոլորտում ինքնազբաղված անձանց համար։ Ովքե՞ր կարող են դիմելԵրևանում, Երևանամերձ համայնքներում (մինչև 30 կմ), Լոռիում, Շիրակում և Սյունիքում բնակվող և գործունեություն ծավալող անձինք, եթե ներկայացնում են հետևյալ թիրախային խմբերը՝ 2020թ․ կամ 2023թ․ պատերազմների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |