Այսօր: Շաբաթ, 13 Օգոստոսի 2022թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 16-Ա


Զեկ. ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունըհամաձայն հավելվածի:              

2.Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 23 -ի <<Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ  4-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ համայնքի ավագանու 1997 թվականի փետրվարի 3 -ի <<Դսեղի գյուղապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին>>թիվ 3 -Ա որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալով համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի  25-ի <<Չկալովի գյուղապետարանի աշխատակազմի>>համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը թիվ  7-Ա որոշումը.

 3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner