Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի պահանջով և հաշվի առնելով <<ԵՎՐՈԱՍՖԱԼՏ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 14․05․2025թ․ թիվ 041/25 գրությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն Հ-22/Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի ԿՄ2+500 հատվածում գտնվող գրունտը որպես հանույթ օգտագործելու և ճանապարհի լիցքեր իրականացնելու,ինչպես նաև տվյալ հատվածի ռելեֆը հետագայում վերականգնելու համար։ 2․ Հ-22/Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի ԿՄ2+500 հատվածում գտնվող գրունտը որպես հանույթ օգտագործելու համար համայնքի բյուջե վճարել 1 խմ՝ 100 ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանի վրա։ |