Ղեկավարվելով<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով ,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշումը և Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Թումանյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 08-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐԻ,ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ, ԽՈՏԱՄԱՄԼԻՉԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> N 24-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Որոշման 3-րդ կետի նախադասությունը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝ << Լիզինգի առարկայի արժեքը կազմում է տրակտորի համար 17,000,000 (տասնյոթ միլիոն) ՀՀ դրամ, մոդուլային սպանդանոցի համար՝ 19,500,000 (տասնինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, խոտամամլիչի համար 4,500,000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, ոռոգման համակարգի համար՝ 16,500,000 (տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, լիզինգի առարկայի ընդհանուր արժեքը կազմում է 54,500,000 (հիսունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 11,500,000 (տասմեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |