Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով , ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով Լոռի-3 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը,Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 24.09.2024թ. թիվ 87-Ա որոշումը,ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-16 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. հոկտեմբերի 16-ի թիվ 823-Ա որոշումը, ՝
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 06-035-0018-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0,056803 հա մակերեսով հողամասի գործառնական փոփոխել այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և համապատասխանեցնել Լոռի-3 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 09.06.2025թ. 205-Ա որոշումը: