Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՐԻՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-110-0001-0001 ԾԱԾԿԱԳՐԻ 0.22252 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70–րդ հոդվածներով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի գ) ենթակետը, 22-րդ և 23-րդ կետերի դրույթները, Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 106-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2024 թվականի նոյեմբերի 26-ի «Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով վաճառելու մասին» թիվ 38 արձանագրությունը, ըստ որի 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Թումանյանի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Քարինջ գյուղում գտնվող 06-110-0001-0001  կադաստրային ծածկագրի 0.22252 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Տիգրան Վլադիմիրի Հարությունյանը՝

Որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-110-0001-0001 կադաստրային ծածկագրի 0.22252 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որն ընդգրկված չէ Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում,օտարել Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին՝ այսուհետև Գնորդ:
2. Սահմանել,որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 624750 (վեց հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ վճարել Թումանյան համայնքի բյուջեի N 900265132210 հաշվեհամարին:
3. Թումանյան համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ 2-օրյա ժամկետում կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
4. Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները`30-օրյա ժամկետում պետական գրանցման:   
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner