Այսօր: Շաբաթ, 15 Հունիսի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-071-0126-0007 ԾԱԾԿԱԳՐԻ 0.657 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Մարց գյուղի գյուղապետարանի և Ալբերտ Մուսայի Վարդանյանի միջև 03.11.2005 թվականին կնքված  հողամասի /խոտհարք/ 25 տարի ժամկետով վարձակալության 1436 պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի թիվ 0103075 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն  համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով Ալբերտ Մուսայի Վարդանյանին տրամադրված  06-071-0126-0007 ծածկագրով 0.657 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք  գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն:

2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Ալբերտ Մուսայի Վարդանյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝06-071-0126-0007  ծածկագրով 0.657 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը 550000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Ալբերտ Մուսայի Վարդանյանին:

3.Համայնքի ղեկավար  Սուրեն Թումանյանին օրենքով սահմանված կարգով  Ալբերտ Մուսայի Վարդանյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner