Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագիր N 2
 
ԱնվանումՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ
Նպատակ

Թումանյան համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) մշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ-ով) սահմանված համայնքի տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը:

1.  Համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները

2022թ. ապրիլի 15-ի թիվ 26 Աորոշմամբ հաստատված ՀՀԶԾ-ի՝ համայնքի տեսլականն է՝ Թումանյան համայնքը դարձնել գյուղատնտեսական մթերքների արտադրության, հատապտուղների վերամշակման, մաքուր, բարեկարգ, առևտրի և սպասարկման, կրթական և մշակութային զարգացած ենթակառուցվածքներ, հողագործության ծրագրերի իրականացման, բնակչության համար բավարար կենսապայմաններ ունեցող և զբոսաշրջության համար գրավիչ տարածք:

ՏԱՊ-ի 1-ին բաժնում ներկայացված են` համայնքի տեսլականը, համայնքի կայուն զարգացման ցուցանիշները (Աղյուսակ 1), ոլորտային նպատակները (Աղյուսակ 2):

ՏԱՊ-ի 2-րդ բաժնում բերված են համայնքի 2022 թվականի համապատասխան ֆինանսական միջոցներով ապահովված ծրագրերը (Աղյուսակ 3) և այդ ծրագրերի տրամաբանական հենքերը՝ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 5), ինչպես նաև այն ծրագրերը, որոնք դեռևս ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով (Աղյուսակ 4):

ՏԱՊ-ի 3-րդ բաժնում ներկայացված է`- համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2022 թվականի ծրագիրը (Աղյուսակ 6):

ՏԱՊ-ի 4-րդ բաժնում բերված է ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 7):

 

ՏԱՊ-ի 5-րդ բաժնում (Աղյուսակ 8) ներկայացված է`- տեղեկատվություն ՏԱՊ-ում ներառված յուրաքանչյուր ոլորտային ծրագրի իրականացման արդյունքային ցուցանիշներ ՏԱՊ-ում ոլորտների և ծրագրերի ազդեցության վերջնական արդյունքի որոշ որակական ցուցանիշների  գնահատման համար կիրառվել է 10 բալանոց սանդղակ՝ 1- շատ վատ, 2 – վատ, 3 – բավականին վատ, 4 – ավելի շատ վատ, քան լավ, 5 – միջին՝ ոչ լավ. ոչ վատ, 6 - ավելի շատ լավ, քան վատ, 7 – բավականին լավ, 8 – լավ, 9 – շատ լավ, 10 – կատարյալ:

Ժամանակահատված01/01/2022 - 31/12/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(14.50 Մբ)
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner