Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2024 թվականի N 15-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության հողային  օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու՝ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 14.03.2023թ.թիվ 27 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում քաղաքացի Զոհրաբ Լևոնի Պարոնյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերից 06-035-0123-0116 կադաստրային ծածկագրով 0.14525 հա, 06-035-0123-0117 կադաստրային ծածկագրով 0.12457 հա և 06-035-0123-0114 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.030761 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքները և 06-035-0123-0024 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.07212 հա, 06-035-0123-0025 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.092384 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.  Առաջարկել Զոհրաբ Լևոնի Պարոնյանին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝1 140 082,96(մեկ միլիոն հարյուր քառասուն հազար ութսուներկու դրամ իննսունվեց լումա) ՀՀ դրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները  պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
4.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 22․11.2023թ. թիվ 92-Ա որոշումը:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner