Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >>ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 1-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով <<ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Ա. Շահինյանի 03.05.2022թ. թիվ ՎՆ-ՇԹ-571 գրությունը՝
Որոշում եմ.
1.Բավարարել <<ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Ա.Շահինյանի գրությունը՝ Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի Անահիտ Ղազարյանին պատկանող ԼՏԵ-ի 10կՎ էլեկտրամատակարարման 7291-ԷՄ օբյեկտի հետագծի աշխատանքների կատարման համար և տալ շինարարության թույլտվություն:
2.Շինարարական աշխատանքները սկսել համայնքապետարանի կողմից տրամադրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:
3.Համայնքապետարանի բյուջե վճարել 15000 դրամ: