Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2023 թվականի N 64-Ա

<<ԼՈՌՎԱ ՁՈՐ>>ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ <<ԷԿՈՀԱԲ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանց հիմնադրելու, Թումանյան համայնքի բնակավայրերի հանդես գալու, գործընկերային համաձայնագիր ստորագրելու բնակավայրերը ներկայացնելու համար լիազոր անձ նշանակելու մասին» Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 04-ի թիվ 59-Ա որոշումը,Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 07-ի թիվ 43-Ա որոշումը և «Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի» 2023 թվականի 19.09.2023թդիմումը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ անհատույց օգտագործման իրավունքով Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական շենքի՝ 1-ին հրապարակ, թիվ 1 հասցեի, 1-ին հարկում գտնվող սենյակները՝ ընդհանուր 106 քմ մակերեսով, «Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խմբի ներկայացուցիչ «Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամին»՝ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում ծրագրի շրջանակներում Լոռվա Ձոր տեղական ակտիվ խմբի գործունեությանը օժանդակելու համար՝ 10 տարի ժամկետով, Թումանյանի համայնքապետարանի հետ համատեղ օգտագործման պայմանով, տարածք տրամադրելու համար:

2.Համաձայնություն տալ սույն որոշման հիման վրա Թումանյան համայնքի և «Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամի միջև անհատույց օգտագործման պայմանագիրը Թումանյան համայնքի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծելու դեպքում տրամադրվող անշարժ գույքի վերանորոգման ծախսերը փոխհատուցել «Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խմբի ներկայացուցիչ «Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամին։


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner